Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծաղկախառը ժպիտներ, սելֆիների տարափ». արձագանքներ` ՀՀԿ կանանց` Ծիծեռնակաբերդ կատարած այցից

12:21, երկուշաբթի, 06 ապրիլի, 2015 թ.
«Ծաղկախառը ժպիտներ, սելֆիների տարափ». արձագանքներ` ՀՀԿ կանանց` Ծիծեռնակաբերդ կատարած այցից
     Մամուլում ու համացանցում լայն արձագանք է գտել Հանրապետական կուսակցության 3000 կին անդամների` ապրիլի 4-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցը:
     ՀՀԿ կանանց ուրախ լուսանկարները շատերին են զայրացրել, համացանցը ողողված է քննադատական արտահայտություններով. միացել են նաև սփյուռքահայ օգտատերերը. «Ինչպե՞ս կարելի է նման պահվածք ցուցաբերել... մենք էլ Եվրոպայում ասում ենք` բա գիտեք` ինչ տանջված ազգ ենք, կատարվածն ենք ներկայացնում այնտեղ, որ հայ կանայք այսպես ժպտա՞ն հուշահամալիրում»,- գրում են նրանք:
     Հայտարարություն է տարածել նաև «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը` պահանջելով հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարություն» դարձրած արարքի համար։ «Անթույլատրելի ենք համարում Հայոց ցեղասպանության հիշատակման համատեքստում փուչիկա-ծաղիկախառը տոնախմբությունների անցկացումը, ժպտադեմ սելֆիների տեղատարափը և նմանատիպ այլ ամոթալի գործողություններով թուրքերի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականությունը»,- մասնավորապես ասված է հայտարարության տեքստում։
Լուսանկարները` News.am-ի և Shamshyan.com-ի
Լուսանկարները` News.am-ի և Shamshyan.com-ի
14221 | 25
Facebook