Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Էյր մայրուղի՝ ամենաերկար ուղիղ ճանապարհն աշխարհում

20:08, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Էյր մայրուղի՝ ամենաերկար ուղիղ ճանապարհն աշխարհում

Կանաչ մայրցամաքում՝ Ավստրալիայում է գտնվում աշխարհի ճանապարհային ամենաերկար ուղիղ հատվածը: Այն իրար է միացնում մայրցամաք-պետության արևմտյան և հարավային հատվածները: Դրա՝ բացարձակապես ուղիղ ու առանց ոլորանների հատվածի երկարությունը 145,6 կմ է: Դա պայմանավորված է տեղանքի հարթությամբ և բնակավայրերի բացակայությամբ:

Ճանապարհը ձգվում է հսկայական կրաքարե հարթավայրով, որի մակերեսը 200 հազար քառ. կմ է: Այստեղ չկա և ոչ մի բլրակ, ձորակ, կամ որևէ անհարթություն: Ճանապարհը Պորտա Օգաստից ձգվում է մինչև Նորսեմեն:

Ճանապարհին կարելի է նկատել նշաններ, որոնք ցույց են տալիս, որ այստեղ կարելի է հանդիպել կենգուրուների, վոմբատների, ուղտերի: Սա նաև աշխարհի ամենավտանգավոր ավտոմայրուղիներից է, բացի այն, որ միապաղաղ ճանապարհը շեղում է վարորդների ուշադրությունը, ավտոմեքենաների վնասվելու դեպքում էլ օգնությունը շատ ուշ է հասնում:

Միակ վայրերը, որտեղ կարելի էն հանդիպել մարդկանց, իրարից 200-300 կմ հեռավորության վրա գտնվող ավտոլիցքավորման կետերն են, որտեղ կան նաև հանգստի ու սնման կետեր, թեև դրանցից շատ քչերն են 24 ժամ բաց:

Էյր մայրուղու շինարարությունն սկսվել է 1941 թվականին և տևել կես տարի:

19425 | 1
Facebook