Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում երկու թիմերի ֆուտբոլիստները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել

16:03, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Իտալիայում երկու թիմերի ֆուտբոլիստները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել
     Սիցիլական դերբիի՝ «Վիտորիա» - «Պատերնո» հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Սկզբից հանդիպումը դադարեցվել է տրիբունաներում անկարգությունների և բազմաթիվ կարմիր քարտերի պատճառով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպման գլխավոր մրցավարը թիմերին ուղարկել է հանդերձարան, սակայն ենթատրիբունային սենյակում ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում ֆուտբոլիստներից մեկը շտապ հոսպիտալացվել է. նրա մոտ ախտորոշվել է ողերի կոտրվածք և կրծքավանդակի ուժեղ վնասվածք։
Իտալական ԶԼՄ-ները հայտնել են, որ ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է երկու թիմերի ֆուտբոլիստներին՝ 59 հանդիպումով։ Բացի այդ, երկու թիմերի համար տեխնիկական պարտություն է գրանցվել և 600-ական եվրո տուգանք դուրս գրվել։
5436 | 0
Facebook