Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեր հրաձիգները հաջողություններ են գրանցում միջազգային մրցաշարերին

14:50, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Մեր հրաձիգները հաջողություններ են գրանցում միջազգային մրցաշարերին
     Հունվարի 24-ից 30-ը Քուվեյթում ընթանում է հրաձգության 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:
Երեկ` հունվարի 29-ին, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը մասնակցել են օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությանը: Երկուսն էլ խոցել են 566 միավոր. Զավեն Իգիթյանը 16 երիտասարդ տղաների պայքարում գրավել է 4-րդ տեղը, խսկ Նորայր Առաքելյանը 45 մեծահասակների պայքարում ՝ 19-րդ տեղը: Զավենը ռեալ շանսեր ուներ բրոնզե մեդալ նվաճելու:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մարիամ Միքայելյանը մասնակցել էր 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել էր 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել էր 411,5 մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան:
Բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հրաձգության հավաքականը հայրենիք կվերադառանա հունվարի 31-ին՝ժամը 02:00:
Քուվեյթի միջազգային մրցաշարի ավարտին զուգահեռ Մյունխենում մեկնարկել է հերթական միջազգային ստուգատեսը (IWK Hochbrueck 2015 Munich), որին Հայաստանից մասնակցում են երկրորդ հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը և հիմնական հավաքականից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Երեկ՝ հունվարի 29-ին, 12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդ տղաների պայքարին և 66 մրցակցից Հայկ Բաբայանը 602,4 միավորով գրավել է 55-րդ տեղը, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորով՝ 58-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է:
Նույն վարժության մեծահասակների պայքարում 80 տղամարդկանցից Քրիստիան Լաուերը խոցել է 616,4 միավոր և գրավել 62-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը 40 կրակոցով խոցել է 410,0 միավոր և գրավել 38-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորով՝ 75-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց մեծահասակների պայքարում Էլմիրա Կարապետյանը խոցել է 378 միավոր և 56 մրցակցից գրավել 15-րդ տեղը:
Իրինա Լաուերը (Աղաջանյան) մայրանալուց մոտ մեկ տարի անց վերադառնում է մեծ սպորտ: Նա կկրակի վաղը:
Նշենք, որ մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները և հուսով ենք, որ դեռ կբարելավեն դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Ավելացնենք, որ Մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում են Աշխարհի շուրջ 700 հրաձիգ:
4078 | 0
Facebook