Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղցկեղից մահացել է 26-ամյա ֆուտբոլիստը

00:18, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Քաղցկեղից մահացել է 26-ամյա ֆուտբոլիստը
     Հունվարի 26-ին 26 տարեկանում մահացել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» կիսապաշտպան Ումար Սիլան։ Պատճառը լյարդի քաղցկեղն է։
Սենեգալցի կիսապաշտպանը Լյուքսեմբուրգ է տեղափոխվել 2013-ին և ակումբի հետ դարձել առաջնության հաղթող։ Նա մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին՝ խաղալով բուլղարական «Լուդոգորեցի» դեմ։
Բուլղարիայում ֆուտբոլիստը առաջին անգամ դիմել է մարզչական շտաբին՝ գանգատով, որ արագ քաշ է կորցնում։ Ավելի ուշ հայտնի է դարձել նրա ծանր հիվանդությունը։ Ֆուտբոլիստը վերականգնողական կուրսեր էր անցնում Փարիզում և Նանսում, սակայն երկուշաբթի առավոտյան մահացել է։
7615 | 1
Facebook