Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դիվերսիոն փորձ. ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է

16:13, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Դիվերսիոն փորձ. ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է
     Այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը:
     Կարծում ենք` ադրբեջանական բանակի այսօրվա միայն ցերեկային կորուստների քանակից ելնելով, իսկը ժամանակն է, որ նրանք ինտերնետը արգելափակեն:
     Հ.Գ. Ի դեպ այս խոսքերը ուղղված են միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
    
     Նկատեք, որ Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի հերքել այսօրվա իր կորուստները, դրա փոխարեն զավեշտալի լուրեր է տարածում:
7347 | 9
Facebook