Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիուպոլում ռմբակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել

15:05, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Մարիուպոլում ռմբակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել

Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դոնեցկ շրջանի ոստիկանապետը հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքում անջատողականների ռմբակոծության արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Վյաչեսլավ Աբրոսկին այս մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով: Նա նշել է նաև, որ կրակահերթը սկսվել է անջատողական ուժերի կողմից: Այդ կրակոցների արդյունքում մի շարք մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ տարբեր տներ և շինություններ դարձել են կիսաքանդ:

Անջատողականների առաջնորդը, սակայն, հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր առաջինն իրենք են սկսել ռմբակոծել քաղաքը:

«Դա բացահայտ ապատեղեկատվություն է՝ կեղծիք: Անջատողական ուժերը կրակ չեն բացել Մարիուպոլ քաղաքի ուղղությամբ, և հատկապես` բնակելի տարածքների վրա»,- նշվում է Դոնեցկի ինքնավար հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

4428 | 1
Facebook