Աֆրիկա մայրցամաքում գտնվող Նիգեր պետությունում արդեն 3-րդ օրն է՝ չեն դադարում անկարգությունները՝ կապված «Շառլի Էբդո» խմբագրության հրապարակած և Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարների հետ: Մայրաքաղաք Նիամեում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել անկարգություններ հրահրող 300 ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ներխուժել խորհրդարանի շենք:
Երեկ այստեղ սպանվել է 5 մարդ: Ամբոխը հրկիզել է մոտ 7 եկեղեցի՝ մեծ մասը քրիստոնեական, և այլ շինություններ: