Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլային աշխարհը՝ Ռոնալդուի մասին

19:18, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Ֆուտբոլային աշխարհը՝ Ռոնալդուի մասին
     Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ 2014-ի «Ոսկե գնդակին» արժանացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլային աշխարհի բազում ներկայացուցիչներ մեկնաբանել են այս լուրը։ Ներկայացնում ենք մեկնաբանություններից մի քանիսը։
Թիերի Անրի
«Անկասկած, Ռոնալդուն արժանի էր այս մրցանակին, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է և նրա ֆուտբոլը գրեթե իդեալական է։ Հույս ունեմ, որ Ռոնալդուի և Մեսսիի միջև մրցակցությունը կշարունակվի նաև ապագայում, քանի որ այն երկուսին էլ մոտիվացնում է»։
Ռոնալդինյո
«Շնորհավորում եմ անվանակցիս, ով հիանալի տարի է անցկացրել՝ լի անհատական և թիմային նվաճումներով»։
Ֆլորենտինո Պերես
«Կրիշտիանու Ռոնալդուն միշտ ցանկանում է հաղթել և ռեկորդներ գերազանցել։ Մենք լավ սկսեցինք այս տարին և հույս ունեմ, որ դա կօգնի Ռոնալդուին ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճել։ Ռոնալդուն առաջատար է, ով թիմը իր հետևից է տանում և արդյունքի հասնում։ Հենց այդ որակներն էլ օգնում են նրան բազմապիսի ռեկորդների հասնել»։
Անխել Դի Մարիա
«Մեսսին և Ռոնալդուն երկու տարբեր ֆուտբոլիստներ են։ Անկասկած, նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են։ Կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն պետք է երկու «Ոսկե գնդակ» շնորհի՝ մեկը կվիճարկեն Ռոնալդուն և Մեսսին, մյուսը՝ մնացած ֆուտբոլիստները»։
Ֆրանց Բեկենբաուեր
«Կանխատեսելի էր, որ Նոյերը չի հաղթի։ Նոյերը աշխարհի լավագույն դարպասապահն է։ Սակայն բոլորին դուր են գալիս Ռոնալդուիի և Մեսսիի հնարքները։ Մարդիկ ընտրում են նրանց, ովքեր գոլի հեղինակ են դառնում, այլ ոչ նրանց, ովքեր կանխարգելում են գոլերը։ Իհարկե, Ռոնալդուի հաղթանակը անարդար է։ Նա շուտ ավարտեց իր մրցելույթները աշխարհի առաջնությունում։ Սակայն արդյունավետ բաներն ավելի են գնահատվում, քան պրագմատիկ բաները»։
Գարեթ Բեյլ
«Շնորհավորո՛ւմ եմ, Կրիշտիանո՛ւ։ Դու արժանի ես այս հաղթանակին։ Երեք անգամ նվաճել այս մրցանակը հիանալի նվաճում է»։
Իկեր Կասիլյաս
«Շնորհավորում եմ Ռոնալդուին այս նվաճման կապակցությամբ։ Սա հիանալի տարվա հիանալի ավարտն է»։
Արիեն Ռոբեն
«Կրիշտիանուն լիովին արժանի էր այս մրցանակին։ Այն ամենը, ինչին նա հասել է անցած տարի, իրոք ապշեցնում է։ Նրա արդյունավետությունը աննկարագրելի է»։
Անդրես Ինյեստա
«Մենք ցանկանում էինք, որ Մեսսին 5-րդ անգամ նվաճի «Ոսկե գնդակը»։ Սակայն քվեարկության արդյունքները միշտ արդարացի են»։
Մանուել Նոյեր
«Շնորհակալություն բոլորին, ով քվեարկել է իմ օգտին և շնորհավորում եմ, Ռոնալդո՛ւ»։
Ալեսանդրո Դել Պիերո
«Հաջողությունը ժպտում է մերթ Ռոնալդուին, մերթ Մեսսիին։ Մրցակցության զգացումը ստիպում է նրանց առավելագույնս անել խաղադաշտում։ Դժվար է նրանց միջև ընտրություն կատարել»։
Թոնի Կրոոս
«Անսպասելի է և մի փոքր անարդար, որ Նոյերը քվեարկության արդյունքներով երրորդն է։ Կարծում էի, նա կլինի Ռոնալդուի կողքին։ Մանուել Նոյերը երկար ժամանակ եղել է լավագույն դարպասապահը։ Կրիշտիանուն՝ լավագույն խաղացողը։ Իրականում, այս մրցանակը պետք է իրենց միջև վիճարկվեր։ Մանուելը կարող էր հաղթել, բայց Ռոնալդուն նույնպես արժանի էր այս հաղթանակին»։
     Լիոնել Մեսսի
«2014-ը բարդ տարի էր և՛ իմ, և՛ թիմի համար։ Հիմա նայում ենք ապագային։ Կրիշտիանուն արժանի էր «Ոսկե գնդակին»։ Նա հիանալի տարի անցկացրեց»
5471 | 1
Facebook