Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիա», թե՞ «Լիվերպուլ»

13:36, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
«Բորուսիա», թե՞ «Լիվերպուլ»

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի թեմային է անդրադարձել «Գոլ» սպորտային կայքը:

Մխիթարյանն ունի առաջարկներ Դորտմունդի «Բորուսիա»-ից և անգլիական «Լիվերպուլ»-ից:

Ըստ լրատվականի` լուրեր են պտտվում, թե 24-ամյա ֆուտբոլիստը նախապատվությունը կտա «Բորուսիա»-ին. առաջիկա օրերին ամեն ինչ ավելի պարզ կդառնա:

Ավելի վաղ Մխիթարյանին տրանսֆերային առաջարկ էր ուզում անել «Տոտենհեմ»-ը, սակայն ինչ-ինչ պատճառներով կողմերը համաձայնության չեկան:

Աղբյուրը` goal.com
9304 | 16
Facebook