Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայկական գերեզմանաքարերը՝ որպես զբոսայգու սալահատակ

15:40, չորեքշաբթի, 29 մայիսի, 2013 թ.
Հայկական գերեզմանաքարերը՝ որպես զբոսայգու սալահատակ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Սըրրը Սյուրեյյա Օնդերը «Հաբերթուրք» հեռուստաալիքով հեռարձակվող «Մեկը մյուսի դեմ» հաղորդման ժամանակ խոսել է Ստամբուլի «Դիվան» հյուրանոցի կառուցումից առաջ նույն վայրում եղած հայկական գերեզմանատան քարերի մասին` հարցնելով, թե ի՞նչ եղան այդ քարերը:

««Դիվան» հյուրանոցը կառուցելուց առաջ հյուրանոցի տեղում հայկական գերեզմանատուն է եղել, սակայն շինարարական աշխատանքները սկսելիս այդ մարմարե գերեզմանաքարերը տեղափոխվել են Թաքսիմի հրապարակ և օգտագործվել զբոսայգու ճանապարհները կառուցելու համար»,- ասել է Օնդերը և հավելել,- «Ստամբուլի Բեյօղլու և Թաքսիմ շրջանները այդ ժամանակ գերեզմանատներ են եղել, և «Քոչ» կազմակերպությունը պետք է այդտեղ թաղված հայերի երեխաների և թոռների համար, որպես հարգանքի նշան, գոնե մի փոքր սյուն կառուցի»:

Աղբյուրը` haberahval.com
6842 | 4
Facebook