Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարկ Սաղաթելյանը Հենրիխ Մխիթարյանի հայտարարության մասին

16:01, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2012 թ.
Մարկ Սաղաթելյանը Հենրիխ Մխիթարյանի հայտարարության մասին

Դերասան Մարկ Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` ՀԱՕԿ-ի կողմից պարգևատրված ''Ոսկե շղթա''-ից հրաժարվելու մասին հայտարարությանը:
     ''Հենրիխ ջան, մեզ` սպորտի սիրահարներիս համար, կարևոր չէ, թե ինչպես և երբ են ընտրել Հայաստանի սպորտային գործիչներին: Մենք ինքներս ենք կատարել մեր ընտրությունը: 2012թ. լավագույն մարզիկը Հենրիխ Մխիթարյանն է: Սա ժողովրդի ընտրությունն է: Հաջողություն և նորանոր հաղթանակներ քեզ հավաքականում և ''Շախտյոր''-ում:
     Մենք քեզնով հպարտանում ենք'':

14896 | 81
Facebook