Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես անպայման կզբաղվեմ դրանով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

00:45, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«Ես անպայման կզբաղվեմ դրանով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ քայլը» դաշինքի Աջափնյակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողը փորձեց վարչապետից ճշտել՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում: «Դուք լու՞րջ եք հարցնում,- զարմացավ վարչապետ:- Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ: Էդպիսի բան հնարավոր չէ: Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը ... Անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ու նրա այլ կուսակիցներ բազմիցս հայտարարում էին, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց նկատմամբ, որ իբրև թե պետական ողջ ապարատը բան ու գործը թողած զբաղված է իրենց դեմ քարոզչություն անելով:

7437 | 5
Facebook