Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

18:05, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ սեպտեմբերի 14-15-ին, կկայանա «Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը: Այն անցկացվում է Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ:

Միջազգային ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների, ընդհանուր հարթակում քննարկել երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, համակարգները և փորձի փոխանակում կազմակերպել դասախոսությունների ու աշխատանոցների միջոցով: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են գալու մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Լեհաստանից:

2931 | 1
Facebook