Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, ըստ որի՝ դատարանը բավարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանների պահանջը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահը ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր. «Նախաքննության շահերից է բխում Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու հանգամանքը, որովհետև ազատությաոն մեջ մնալով նա հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցողների վրա, թաքցնել ապացույցներ՝ խոչընդոտելով նախաքննությանը: Կալանքի մեջ գտնվելն այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»: