Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացահայտումներ կլինեն տարբեր ոլորտներում». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

11:20, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
«Բացահայտումներ կլինեն տարբեր ոլորտներում». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Եկեք ես գնահատական չտամ մեկ տարի առաջվա ԱԱԾ-ի գործողություններին, ես գնահատական կարող եմ տալ և պատասխանատվություն կրել 2018-ի մայիսի 10-ից հետո»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե առաջիկայում կոռուպցիոն ինչ բացահայտումներ կլինեն և որ ոլորտներում, ասաց, որ տարբեր ոլորտներում էլ կլինեն. «Այս պահին չենք կարող ասել, սպասենք նախաքննության ավարտին»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Սարդարապատում տեղի է ունենում Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնակատարություն:

10418 | 1
Facebook