Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ ֆենոմենի մասին». Արա Հարությունյան

01:35, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
«Նիկոլ ֆենոմենի մասին». Արա Հարությունյան

Բախտորոշ հանդիպումից առաջ որոշ նկատառումներ ներկայացնեմ Նիկոլ ֆենոմենի մասին, որպեսզի հասկանանք, թե ում հետ գործ ունենք։
     Պատմության մեջ մեծ դեր ունեն ուժեղ անհատականությունները։ Իրենք են, որ ներքին մղումով, անձնական ինչ֊ինչ որակների՝ հիմնականում հավակնոտության, լիդերության ձգտելու հաշվին, կենսաբանական արուի ՝ առաջինը լինելու մոլուցքով տարված, հզոր տեղաշարժերի են ընդունակ։
     Այդպիսիք կան, որոնք մեծ ավերիչներ են, և կան, որ արարիչներ են։ Կան, որ իրենց ժողովուրդներին հաղթանակների են տարել, և կան, որ պոլ֊պոտ են դարձել սեփական ժողովրդի գլխին։
     Նման մեծ անհատականություններն ամեն օր չեն ծնվում։ Լի Կվան Յուն իր ժամանակին միակն էր աշխարհում, Նապոլեոնն էր միակը։ Մի խոսքով, դրանք հազվագյուտ են։ Էնպես չէ, որ նման մարդիկ ծառի պես մեկ էլ աճում ֊հայտնվում են մեր կողքին։ Ոչ, նրանց կերտում է և ժողովուրդը, և միջավայրը, և ընտանիքը և ժամանակը և անցած կյանքի ուղին։ Ես չգիտեմ, թե էլ ինչը, բայց դա հաստատ գեների, հանգամանքների ու ունակությունների բարդ զուգադիպություն է։
     Մենք մեկ Անդրանիկ ենք ունեցել, մեկ Նժդեհ, մեկ Կոմիտաս, մեկ Խաչատուրյան, երևի էլի մի քանի "մեկեր" ու վերջ։
     Անկախության սկզբին մեզ թված, թե մենք մի ամբողջ Ղարաբաղ կոմիտե ունեինք։ Բայց արագորեն պարզվեց, որ կոմիտեն կար, բայց նրա մեջի մաշտաբային մեծությունները՝ չկային։
     Եվ անցած տարիներին էլ, ես չեմ հիշում մի անհատականության, որը կարող է որպես իրոք հզոր, մաշտաբային որակվել։
     Հիմա հասել ենք Նիկոլ֊ սեռժ բանակցությանը, և մեզ պետք է հասկանալ, թե ով է այս պարագայում Նիկոլը՝ մեր իմացած, սեռժ լեգիտիմացրած, Լեվոնի կադր, մուղամբազ, աֆերիստ Նիկոլը, թե մի այլ բան է այսօրվա Նիկոլը։
     Նախկին Նիկոլի մասին քֆուրով լի մի քանի տասնյակ նեգատիվ գրառումներ ունեմ, Ու հիմա ես էլ հաստատ չգիտեմ, թե ինչ սպասեմ Նիկոլից։ Բայց իր մասին որոշ ելակետային բնորոշիչներ ունեմ, որոնք այս պահին ամենակարևորն են։ Եվ իմ պարտքն եմ համարում դրանք իմ շրջապատին ներկայացնելը, որ իմանանք, թե ում հետ գործ ունենք։
     1-Նիկոլն ահավոր ամբիցիոզ է, ուղղակի հավակնոտության կծիկ է։ Մեր աչքի առաջ՝ համալսարանից հեռացվելուց սկսած, մինչև այսօր, էդ մարդու մոտ համար մեկ հատկությունը հենց ահռելի դոզայի ամբիցիոզությունն է։ Եվ ամիբիցիոզության ուժով է, որ ինքն իրեն լիդեր է համարում ցանկացած խմբի մեջ ու հաշվի չի նստում այլոց հետ։ Տարիների ընթացքում իր ամբիցիոզությունն ավելի ու ավելի է աճել, մեծացել, ծավալվել, և ներկայում, դա գեր֊գերագույն չափերի է։
     2-Նիկոլի համար երկու հզոր հատկությունը ներվային հանգստությունն է։ Ինչ որ տեղ ֆլեգմատիկ, մինիմալ լարումով ամենահանդուգն քայլերի ընդունակ։ Իրեն հենց այնպես հունից չես հանի։ Ես չեմ կարծում, թե որևէ ազդակով իրեն առհասարակ հունից կհանես՝ ամեն ինչի վրա էլ կարող է թքած ուեննալ, եթե իրեն դա չի հետաքրքրում։
     3- հատկությունն արագ կողմնորոշվելն է։
     4֊ մեծ համառությունը
     5֊ Ֆիզիկական դիմացկունությունը,
     6֊ անվախությունը,
     7֊ հայկական՝ մուղամբազություն, դեմագոգիա, թքած ունենալ, հիմար ձևանալ, լսելու չտալ, բանի տեղ չդնել ու մնացած ամբողջ բուկետն էլ իր մոտ առկա է։
     Եթե ի մի բերենք հատկությունների իր այս ծաղկաբույլը հայկական այլ անհատների մասով էլ և համեմատենք, ապա կտեսնենք, որ Նիկոլն անգերազանցելի է։ Նիկոլից հետո հաջորդ տեղերը դատարկ են և մյուսը երևի կլինի քառասուներորդը։ Որպեսզի համոզվեք, որ չեմ սխալվում, համեմատեք Նիկոլին նույնպես դեպուտատ, նույնպես իբր նույն կալիբրի, բայց հիստերիկ էդմոնի, կամ առավել ևս՝ սեռժի, լեվոնի ու ռոբի հետ ու կտեսնեք, որ դա իրոք այդպես է։
     Այսինքն, ի դեմս Նիկոլի, մեր բախտն այսօր բերել է՝ ախպերական բորենիների, կամ ավելի ճիշտ անասունի ու գորշ վովաների, սեյրանների ու կարենների կողքին, մեկ էլ մի կոլոբոկ Նիկոլ է հայտնվել, որը մյուսներից մի քանի գլուխ բարձր է որպես ֆիգուր ու պատրաստ է լիդերության ու ինքն է անում հնարավորը՝ անձնական հաջողության հասնելու համար։
     Հիմա կողքերից ինձ սխալ կհանեն, թե դու չէիր, որ Նիկոլ էիր քրֆում՞ դու չէիր, որ իրեն մեղադրում էիր սեռժ լեգիտիմացնելու ու դրանով հայաստանը կործանելու մեջ։
     Իհարկե ես էի, ու դրա տարրական բացատրությունն էլ ունեմ։ Նիկոլ ամբիցիոզը երկու տարի առաջ իր առաջ գնալու ամբիցիոզությամբ տարված, թքած ունենալով մեր ու սեռժի վրա , դեպուտատության ու լիդերության էր ձգտում։ Ինքը դա էր ճիշտ համարում։
     Հիմա էլ Նիկոլ ամբիցիոզը, երբ նոր ելակետային դիրքի է հասել, նորից իր ամբիցիոզության մղումով, այս անգամ էլ երկրի մաշտաբով է լիդերության, առաջինը լինելուն ձգտում ու այդ տարերքի մեջ է։
     Եթե նապոլեոնին էլ դիտարկեք իր դինամիկայի մեջ, ինչեր ասես երևի արած կլինի իր կյանքի տարբեր փուլերում։ Մարդու կյանքն է այդպիսին֊ այն սև֊սպիտակ չէ, բազմագույն է։ Մեզանից ամեն մեկն է այդպիսին։
     Եվ հիշենք, որ քաղաքական գործիչի հատկությունների բույլը որևէ կապ չունի շարքային մարդու՝ մարդկայնության, ազնվության, սկզբունքայնության ու նման այլ «հարիֆությունների» հետ։
     Հիմա մեզ բախտ է վիճակվել ունենալու նման մի մարդու՝ որպես այս օրհասական պահի ու հաջորդ տարիների հարց լուծողի։
     Իրեն հավատալ-չհավատալու հարցը չկա, ինքն իրենն է ուզում անել, և կփորձի անել ինչքան կարող է։
     Դրա համար, նորից եմ կրկնում, ներկա պահին Նիկոլը պատահականորեն մեզ հասած ամբիցիոզ փրկության օղակ է՝ կօգտագործենք, կօգնենք, բոլորով կշահենք,կփնովենք, բոլորով կքաշվենք։
     Եվ հիշենք, որ Նիկոլից ներքև երկրորդն իր համեմատ ուղղակի փալաս է։
     Եվ ամենավերջինը, շատերն այս իմ նկարագիրը կհամարեն Նիկոլին շողոքորթություն-բարեհաճություն։
     Որպեսզի փարատեմ այդ կարծիքը, խոստանում եմ, Նիկոլի լիդեր դառնալու, կամ պատասխանատու պոստ գրավելու պահից սկսած, նորից կլսեք իմ քֆուրներն իր հասցեին։
     Իսկ հիմա, հասկանանք, որ եթե սեռժը, կամ ախպերականը Նիկոլին որևէ կերպ վնասեն, ապա նրանք ձեռք են բարձրացրել մեր միակ շանսի վրա և պետք է արժանանան լինչի դատաստանի։

21705 | 5
Facebook