Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

14:10, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Ուզում եմ ԱՄՆ կառավարության, ժողովրդի անունից գովեստի խոսքեր ասել ՀՀ ժողովրդի մասին՝ խաղաղ ու արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիան իրականացնելու համար: Եղել են արժանահավատ հաղորդումներ՝ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին ու պետք է քննություն անցկացվի, որպեսզի մեղավորները պատժվեն: Նախկին վարչապետն անսալով ժողովրդի ձայնին՝ հրաժարական տվեց: Մենք պատրաստ ենք աշխատել ժամանակավոր Կառավարության, վարչապետի հետ առաջիկայում ու նաև ՀՀ նոր կառավարության հետ: Կարևոր է, որ այժմ էլ ՀՀ-ում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի ու որոշի հետագա անելիքները: Դրական եմ տրամադրված, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի»,- ասել է դեսպանը:

10762 | 1
Facebook