Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու խելոք մնա, դու քեզ տերտերի պես պահի». Սանկտ Պետերբուրգում տեղի հայ հովիվը փորձել է խանգարել հարյուրավոր մարդկանց բողոքի ակցիան (տեսանյութ)

01:25, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Դու խելոք մնա, դու քեզ տերտերի պես պահի». Սանկտ Պետերբուրգում տեղի հայ հովիվը փորձել է խանգարել հարյուրավոր մարդկանց բողոքի ակցիան (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ապրիլի 22-ին ոտքով երթ անելուց հետո հավաքվել են տեղի հայկական եկեղեցում բակում և իենց զորակցության կոչը հղել հայ ժողովրդին: Նրանք նաև բաց նամակ են հղել հայաստանաբնակ կայերին, որի տակ ստորագրել են ներկաները: Բաց նամակի տեքստը կարդալու ժամանակ եկեղեցուց դուրս է եկել հոգևոր հովիվն ու փորձել խոչընդոտել իր հոտի ներկայացուցիչների ազատ կամարտահայտմանը: «Հավաքվեցիք, դե հիմա գնացեք, եկեղեցին Հանրապետության հրապարակը չի, գնացեք ձեր տներով»,- ասել է նա, անգամ՝ հրել պաստառը բռնած տղամարդկանցից մեկին: Նրան ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. «Դու խելոք մնա, դու քեզ տերտերի պես պահի»:

16048 | 2
Facebook