Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միայն Երևան քաղաքի բաժիններ է տարվել նվազագույնը 253 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

22:00, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Միայն Երևան քաղաքի բաժիններ է տարվել նվազագույնը 253 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ այսօր միայն Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ: Սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Շատերին ձերբակալում են: Այս պահին ձարբակալվածների թիվը մոտ 25 է, սակայն այս թիվը արագ աճում է:

Միասնական իրավապաշտպանների թեժ գիծը շարունակում է զանգեր ստանալ բաժիններում խոշտանգման դեպքերի և մարդու իրավունքների այլ ոտնահարումների մասին:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում խոչրնդոտվում է փաստաբանների մասնագիտական գործունեությունը: Ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում ցուցարարների դեմ ուղղված հանցագործություններին:

Առայժմ դեռևս հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը և կարգավիճակը: Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում և սկսել է նրա կալանավորման գործընթացը:

Միասնական իրավապաշտպան թեժ գիծ

4165 | 4
Facebook