Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Վատառողջ է. ինչպե՞ս կարձագանքի Շառլ Ազնավուրը Նիկոլ Փաշինյանի կոչին. «Ժամանակ»

09:15, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Վատառողջ է. ինչպե՞ս կարձագանքի Շառլ Ազնավուրը Նիկոլ Փաշինյանի կոչին. «Ժամանակ»

«Ֆրանսիայի «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնևում և մի փոքր վատառողջ է:

Վերջին 10 օրերի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն և մեծ հայը մի փոքր տկար է և դժվար թե կարողանա գալ Հայաստան, ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նա արձագանքի Նիկոլ Փաշինյանի կոչին և գա Հայաստան, ասաց մեր զրուցակիցը: Սակայն նաև հավելեց, որ չի բացառվում, որ Ազնավուրը ուղերձով կամ կոչով դիմի ընդվզող ցուցարարներին և իշխանությանը, իսկ համայնքի ներկայացուցիչները անում են ամեն ինչ, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5048 | 1
Facebook