Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ովքեր են «հանգած հրաբուխները», և ով է «բզբզում՝ նրանց «արթնացնելու» համար. «Ժամանակ»

09:10, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Ովքեր են «հանգած հրաբուխները», և ով է «բզբզում՝ նրանց «արթնացնելու» համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Խորհրդարանում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, մի խորհրդավոր արտահայտություն արեց՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շատերի մոտ հարց առաջացավ, թե ով է այդ հանգած հրաբուխը, և ով է բզբզողը, ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Տեսակետ կա, որ հանգած հրաբուխ կարող են լինել 10 տարի առաջ իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանը, 2016թ․Սեյրան Օհանյանը, 2017-ին հեռացած Հովիկ Աբրահամյանը, իսկ բզբզողն էլ Նիկոլ Փաշինյանն է:

Ըստ այդմ՝ Սարգսյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Հովիկ Աբրահամյանին վերակենդանացնելու և հանգած փուլից ակտիվ փուլ վերադարձնելու մեջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6521 | 0
Facebook