Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրականում ինչի՞ Ժիրոյին էդքան ծանր հոդված կարեց Սերժը». Դ. Սանասարյան

15:15, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Իրականում ինչի՞ Ժիրոյին էդքան ծանր հոդված կարեց Սերժը». Դ. Սանասարյան

Իրականում ինչի՞ Ժիրոյին էդքան ծանր հոդված կարեց Սերժը. պատճառը շատ պարզ է. Ժիրոն գաղտնազերծեց, որ Սերժը ստում է, ոչ թե 200-300 մետր տարածք ենք կորցրել, այլ՝ ավելի քան 800 հա։

Ինչի՞ Անդրիասին անիմաստ տեղը ու ապօրինի պահում է բանտում, քանի որ Անդրիասը հրապարակեց մի տեսանյութ, որում պարզ երևում էր, որ ադրբեջանցիների առաջխաղացումից տեղյակ են եղել ապրիլին, բայց քայլեր չեն ձեռնարկել։

Հիմա հարց է առաջանում՝ Ժիրոն ու Անդրիասն ասում են Սերժը դավաճան է, Սերժը գերի է վերցնում նրանց, բայց շատերս ենք ասում, մեզ ինչի՞ չի վերցնում գերի. պատասխանը պարզ է՝ Ժիրոն ու Անդրիասը փաստերով են ասում, մենք պարզապես բարձրաձայնում ենք։

5671 | 1
Facebook