Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մշակույթի նախարարն այցելել է Կոմպոզիտորների միություն

18:05, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մշակույթի նախարարն այցելել է Կոմպոզիտորների միություն

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նիստը, որին ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրի մշակույթի նախարարի առաջին այցելությունն էր Միություն: Այցի ընթացքում նախարարը նշեց, որ կոմպոզիտորներին քաջալերելու, նրանց ստեղծագործությունները հանրայնացնելու համար միասնական ջանքերով նոր մեթոդներ է անհրաժեշտ մշակել, օրինակ՝ նպաստել պրոդյուսերական գործառույթի զարգացմանը Հայաստանում:

Կոմպոզիտոր Ա. Բաբայանն անդրադառձավ երկրի մշակութային քաղաքականությանը, նշելով, որ Հայաստանում քիչ են հնչում հայ հեղինակների մեծակտավ ստեղծագործությունները: Լ. Չաուշյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց Երևանում կազմակերպվող՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի վերջին երկու տարիների փառատոնային ծրագրերին՝ դրանք որակելով ոչ լիարժեք:

Անդարդառնալով փառատոներին՝ նախարարն ասաց, որ պետական աջակցություն ունեցող որոշ փառատոներից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ, որպեսզի դրանք որակապես ավելի բարձր լինեն և ներգրավեն ավելի շատ հանդիսատես:

Նախարարը նաև հայտնեց, որ մտադիր են Օպերային թատրոնի շենքում գործող «Օպերա ակումբը» դարձնել մանկակական երաժշտության հարթակ: Երաժշտագետն առաջարկեց նաև ավելի մեծ ուշադրություն սևեռել պետական մրցանակ ստացած կոմպոզիտորներին՝ նրանց համար կազմակերպելով ստեղծագորական երեկոներ:

2628 | 1
Facebook