Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող Աշոտ Կարապետյանը։ Հատուկ ոլորավայրէջքում հանդես եկած մեր մարզիկը պայքարն ավարտեց 42-րդ հորիզոնականում՝ 108 մարզիկների մեջ։ Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն հռչակվեց Շվեդիան ներկայացնող Անդրե Մայերը։