Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու Փաշինյանը չխոսեց ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի մասին

17:35, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ինչու Փաշինյանը չխոսեց ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի մասին

«Էսօրվա մեր կարգախոսն է «ոչ թանակցումներին», ինչ կլինի հետո, կորոշվի հետո: Ինչ վերաբերում է ժողովրդին պարտության չտանելուն, ապա այն ժամանակ, երբ ժողովրդին կհրավիրենք փողոց՝ իշխանափոխության, դա կտևի մեկ շաբաթ, ոչ ավելի»,- երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ այսօրվա պայքարը Հարկային նոր օրենսգրքի դեմ է:

Լրագրողները փորձել են պարզել նաև ընդդիմադիր խմբակցության արձագանքը՝ ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի վերաբերյալ, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել անդրադառնալ այդ հարցին. «Էսօր մենք իրականացնում ենք միջոցառում ու մեր այստեղ լինելը նվիրված է թանկացումների դեմ պայքարին»:

«Ելք»-ն այսօր երեկոյան նիստ է անցկացնելու, որից հետո գնահատական կտա Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի «Ելք»-ի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

Լուսանկար՝ այսօրվա հավաքից
Լուսանկար՝ այսօրվա հավաքից
4484 | 0
Facebook