Ինչ տեսք ունեն աշխարհահռչակ գործարարների աշխատավայրերը
Ի՞նչ կարելի է գտնել բիզնեսի հսկաների (ինչպիսիք են՝ Իլոն Մասկը, Ռիչարդ Բրենսոնը, Ջեֆ Բեզոսը) աշխատասեղաններին: Entrepreneur պարբերականը ներկայացրել է, թե ինչ տեսք ունեն աշխարհահռչակ գործարարների աշխատավայրերը: Իլոն Մասկ՝ երկու սեղան, գիրք և հրթիռ SpaceX-ի և Tesla-ի ղեկավարի աշխատասեղանը սովորական տեսք ունի: Սեղանների տեսքը մտածված է. 2 անկյունային սեղան՝ մեկը շրջված դեպի պատուհանը, որի վրա կա համակարգիչ, հրթիռի մոդել և գրքեր, մյուսն անմիջապես Մասկի սեղանի հետևում է, որպեսզի նա կարողանա շրջվել դեպի իր գործընկերը: Իլոն Մասկ Շերիլ Սենդբերգ՝ ծանրաձող և դիետիկ կոլա Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրենը, ինչպես և ընկերության մյուս բոլոր աշխատակիցները, ներառյալ՝ Մարկ Ցուկերբերգը, աշխատում են բաց տարածքում: Սակայն ժամանակի մեծ մասը Սենդբերգն անցկացնում է հանդիպումներին, որոնց համար նա անձնական սեղան ունի: Սեղանի վրա կարելի է գտնել շրջներկ, ծանրաձող, դիետիկ կոլա և ռեզինե հարմարանք ֆիզեոթերապիայի համար, որը նրան թույլ է տալիս ազատվել դաստակի ցավից: Շերիլ Սենդբերգ Արիաննա Հաֆինթոն՝ սեղան մահճակալի մոտ և թռչնակներով բաժակներ Huffington Post պարբերականի և Thrive Global ծրագրի հիմնադիրն աշխատում է ինչպես Նյու Յորքի գրասենյակում, այնպես էլ տանը: Արիաննա Հաֆինգթոնը հայտնի է նրանով, որ մեծ ուշադրություն է հատկացնում առողջ քնին, այդ իսկ պատճառով նրա տանն աշխատասեղանը գտնվում է մահճակալի մոտ: Արիաննա Հաֆինգթոն Մարկ Ցուկերբերգ՝ երեխաների լուսանկարներ սեղանին 2015թ. Facebook-ի գրասենյակից արված ուղիղ միացման ժամանակ տեսանելի դարձավ, որ Ցուկերբերգն աշխատում է բաց տարածքում: Այդ ժամանակ նրա սեղանին մի քանի գիրք կար, MacBook, անլար ականջակալներ, շապիկ, կապույտ դինոզավր, ինչպես նաև AMOS-6 արբանյակի մոդել: Այժմ նրա սեղանը զարդարում են իր 2 երեխաների լուսանկարները: Մարկ Ցուկերբերգ Ռիչարդ Բրենսոն՝ ճոճացանց կամ լոգասենյակ՝ աշխատատեղի փոխարեն Virgin Group-ի հիմնադիրը չի սիրում աշխատել սեղանի շուրջ: Նա նախընտրում է շփվել իր աշխատակիցների և գործընկերնրի հետ անմիջական միջավայրում, օրինակ՝ իր մասնավոր կղզիում: Ռիչարդ Բրենսոն Բիլ Գեյթս՝ աշխատանք սպարտական մթնոլորտով 2006թ., երբ Գեյթը դեռևս Microsoft-ի գործադիր տնօրեն էր, նրա սեղանին ոչ մի գիրք կամ փաստաթուղթ չկար: Նրա աշխատասեղանը լիովին արտացոլում էր դարաշրջանի թվային ոգին: Բիլ Գեյթս Ուորեն Բաֆեթ՝ անցյալի ոգի Միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթի աշխատասեղանը հնաոճ է: Աշխատասեղանին չկա համակարգիչ, դրա փոխարեն հեռախոս է, որով Բաֆեթը զանգեր է կատարում բիզնես գործարքների համար: Ուորեն Բաֆեթ Ջեֆ Բեզոս՝ սեղան պատրաստված դռնից Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Ջեֆ Բեզոսի աշխատասեղանը պատրաստված է դռնից: Դա նրա այցեքարտն է դարձել: Ջեֆ Բեզոս |