Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան. օրենքի նախագիծն այսօրվա նիստի օրակարգում է

11:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան. օրենքի նախագիծն այսօրվա նիստի օրակարգում է

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

«Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը»,- նշված է նախագծում: Ի դեպ, առաջին հոդվածում նշվում է «2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Երկրորդ հոդվածում էլ ասվում է՝ «սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:

3786 | 0
Facebook