Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

10:00, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գրոհայինների նորությունների գործակալությանը:

Նշվում է, որ ահաբեկիչներն իրենց հաղորդագրության մեջ որևէ ապացույց չեն ներկայացրել ահաբեկչությանը ներգրավված լինելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում «Պերեկրյոստոկ» խանութում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 13 մարդ էր տուժել:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունն ահաբեկչություն էր որակել:

13649 | 0
Facebook