Դանիայի խորհրդարանը բժշկական նպատակով օրինականացրել է մարիխուանան, հաղորդում է «РИА новости»-ն՝ հղում անելով Դանիայի առողջապահության նախարարությանը:
2018թ. հունվարի 1-ից մարիխուանա կնշանակվի մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց վրա չեն կարողացել ազդեցություն ունենալ այլ ցավազրկող դեղամիջոցները: Մասնավորապես, այդ հիվանդությունների շարքում են սկլերոզը, մեջքի վնասվածքները, քրոնիկ ցավերը, քիմիաթերապիայից հետո առաջացած վիճակը:
Ինչպես նաև Դանիայի կառավարությունը մի շարք ձեռնարկությունների թույլատրել է երկրի առողջապահության համար թրմանյութ աճեցնել:
Առայժմ մարիխուանան օրինականացվել է 4 տարով: Դրա օգտագործման արդյունքը կվերլուծեն հետազոտողները: