Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գետինը մտնե´ն, որ ամոթ ունենան, չեն թանկացնի էլի, էդքան հարստանալ պետք չի». Սեյրան Սարոյան

13:30, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Գետինը մտնե´ն, որ ամոթ ունենան, չեն թանկացնի էլի, էդքան հարստանալ պետք չի». Սեյրան Սարոյան

«Ճիշտ ա ասել մեր նախագահը»,- ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսկերպ արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ուենցած ելույթին, որտեղ անդրադարձել էր գող համայնքապետերին, որոնց շատ բան է ներվել, բայց 2018-ից այլևս այդպես չի լինելու:

«Եթե նախագահը մի բան ասում ա, ուրեմը գիտի: Կարող ա թերություն ա, կարող ա փողը ճիշտ չծախսել ա: Այսօր մեր համայնքապետերից շատերը գրագիտությունն էլ չունեն: Իրանց ազգը շատ էր գյուղում դառնում էին գյուղապետ: Ու այդ փողերը ոչ թե ծախսում էին նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին: Խնդիրը ոչ թե գողանալն էր, այլ որ էդ փողերը չի կարելի փոշիացնել, փչացնել»:

Անդրադառնալով թանկացումների թեմային՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Որ ամոթ ունենան, չեն թանկացնի էլի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, օլիգարխ չէ՝ ով ուզում ա լինի»:

5014 | 0
Facebook