Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղետի գոտին՝ 29 տարի անց

10:55, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Աղետի գոտին՝ 29 տարի անց

29 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: 10 բալ ուժգնությամբ hզոր ստորգետնյա ցնցումները հաշված վայրկյանների ընթացքում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք:

Գրեթե ամբողջությամբ ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։

Այն ժամանակ Հայաստանին օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

Ավերիչ երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին չի վերականգնվել, հազարավոր մարդիկ շարունակում են ապրել «դոմիկներում», շատերը նույնիկս անօթևան են, չարքաշ պայմաններում:

Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց

Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչև 2001 թվականը կվերականգնվի: Սերժ Սարգսյանը ևս 2008-ին գալով իշխանության խոստացավ, որ վերացնելու են աղետի գոտի հասկացությունը, սակայն մինչ օրս այն շարունակում է արդիական մնալ:

Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց
Աղետի գոտին՝ 29 տարի անց

Աղետի գոտին՝ 29 տարի անց
7755 | 6
Facebook