Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյսջամփերների զույգն անհավանական հնարք է գործել՝ չվապարկերով թռչելու ընթացքում մտնելով ինքնաթիռի մեջ

21:15, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Բեյսջամփերների զույգն անհավանական հնարք է գործել՝ չվապարկերով թռչելու ընթացքում մտնելով ինքնաթիռի մեջ

Բեյսջամփերների ֆրանսիացի թիմը՝ Soul Flyers անվամբ, «թևավոր կոստյումներով»՝ չվապարկերով, թռել է Շվեյցարական Ալպերի Յունգֆրաու լեռան գագաթից, և, որ ամենաանհավանականն է, թռիչքի վերջում նրանք մտել են թեթևշարժիչանի ինքնաթիռի սրահի բաց դռնով ներս: Վերջինը շարժվելիս է եղել 130 կմ/ժամ արագությամբ: Տեսանյութը յութուբյան իր էջում հրապարակել է Red Bull-ը:

«Երկնքի դուռ» նախագծի համար Ֆրեդ Ֆուգենն ու Վինս Ռեֆֆետը մի քանի ամիս մարզվել են Էմպուրիաբրավա քաղաքում: Մինչ այս նրանք իրականացրել են 100 փորձնական թռիչք:

Յունգֆրաու լեռը Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկն է, իսկ ինքնաթիռի դռների չափերը եղել են 1,58x1,25-ի վրա:

Բեյսջամփերների զույգն անհավանական հնարք է գործել՝ չվապարկերով թռչելու ընթացքում մտնելով ինքնաթիռի մեջ
10126 | 0
Facebook