Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ-ում պարզել են՝ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցու­թյունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել. «Ժամանակ»

09:50, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ԱԺ-ում պարզել են՝ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցու­թյունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:
     Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցու­թյունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրա­պարակվում: ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պա­հանջելով, որ սահմանված չա­փից ավելի օգտագործված գու­մարները գանձվեն պատգամա­վորների աշխատավարձից, որ­պեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շար­քային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»,- գրում է թերթը:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4879 | 3
Facebook