Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

09:55, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 20-ին` ժամը 01:11-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 90-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կանտուժածներ:
     Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ 2109 մակնիշի В037 АР 152 (վարորդ՝ 1989թ. ծնված Գ. Ս.) և OPEL մակնիշի 35 MX 437 (վարորդ՝ 1977թ. ծնված Մ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները․ վերջինի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ 1986թ. ծնված Ա. Պ., 1987թ. ծնված Ա. Գ. և ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ս-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
     Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել OPEL մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

4723 | 0
Facebook