Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աճուրդի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային գնով

11:55, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Աճուրդի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային գնով

Նյու Յորքի Christie's աճուրդի տանը Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը վաճառվել է 450312500 դոլարով, հաղորդում է BBC-ն:
     Այդ գումարը ռեկորդային է դարձել:
     Նախորդ ռեկորդը 2 տարի առաջ նույնպես Christie's աճուրդի տանը սահմանել էր Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» նկարը: Նկարը գնել էր Կատարի նախկին վարչապետ Համադ Ալ Թանին 179 միլիոն դոլարով:
     Դա Վինչիի նկարի գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսով և ցանկացել անանուն մնալ: Աճուրդը շարունակվել է 20 րոպե, իսկ գլուխգործոցի նախնական գինը եղել է 100 միլիոն դոլար:

14910 | 0
Facebook