Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Աղվան Հովսեփյանի հետ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին չեն գրանցել թեկնածու. «Ժամանակ»

10:30, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Աղվան Հովսեփյանի հետ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին չեն գրանցել թեկնածու. «Ժամանակ»

«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանին չեն գրանցել համայնքապետի թեկնածու: «Ժամանակի»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում պայքարում էր Լյովա Խաչատրյանի դեմ, նրան սատարողներին սպառնում քրեական գործերով։ Ըստ լուրերի՝ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3287 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Anti jhud
Anti jhud 10:58, 14.09.2017
Jhudner@ patq@ chtalu hamar gyulum en