Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մակեդոնիայում հրդեհը սպառնում է XIII դարի վանքին

17:50, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Մակեդոնիայում հրդեհը սպառնում է XIII դարի վանքին

Մակեդոնիայի Պրիլեպ քաղաքի մոտակայքում լեռնային տարածքում գտնվող Տրեսկավեց վանքին սպառնում են անտառային հրդեհները, փոխանցում է Nova TV-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը: Տրեսկավեց վանքը հանրապետությունում ամենագեղեցիկ հուշարձաններից մեկն է համարվում, այն հոգևոր կարևոր կենտրոն է: Գտնվում է ծովի մակարդակից 1280 մետր բարձրության վրա: «Երեկոյան պատարագի ժամանակ հրշեջ ծառայության աշխատակիցները, կամավորները պայքարում էին վանքի շուրջը բռնկված կրակի դեմ: Ներկա պահին 3 կողմից հրդեհները ծածկել են վանքը՝ արևմտյան կողմից, ինչպես նաև մոտակա երկու գյուղերի կողմից», - հեռուստաալիքը մեջբերում է քաղաքի հրշեջ ծառայության պետի խոսքը: Արտակարգ իրավիճակների ծառայությունը դիտարկում է միտումնավոր հրդեհման պատճառը: Տեղաբնակները պնդում են, որ տեսել են հրդեհողներին:

5408 | 0
Facebook