Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կալաշնիկով»-ն անօդաչու թռչող սարքերի դեմ զենք է ներկայացրել

16:10, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Կալաշնիկով»-ն անօդաչու թռչող սարքերի դեմ զենք է ներկայացրել

«Կալաշնիկով» կոնցեռնին պատկանող ZALA AERO Group-ը «Բանակ-2017» ֆորումի ժամանակ զենք է ներկայացրել, որն ունակ է շարքից հանելու թշնամու անօդաչու թռչող սարքը: REX 1-ի գլխավոր խնդիրն անօդաչու թռչող սարքի թռիչքը պահպանվող տարածքում թույլ չտալն է: Արտաքնապես սարքը նման է ավտոմատի: Զենքի մեջ ճնշման բլոկ է տեղադրված: Սարքը կարող է նաև մեկ կմ տարածության վրա արգելափակել GSM, 3G, LTE ազդանշանները՝ 900 Mhz, 2,4 GHz, 5,2 – 5,8 GHz հաճախականությամբ: Այդպիսով, REX 1-ը շարքից հանում է անօդաչու թռչող սարքերը, սակայն չի վնասում այն ֆիզիկապես: REX 1-ը կշռում է 4,2 կգ:

7988 | 0
Facebook