Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սենթ Լուիս. Արոնյան-Կասպարով՝ ոչ ոքի

23:35, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Սենթ Լուիս. Արոնյան-Կասպարով՝ ոչ ոքի
     Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի չորրորդ խաղափուլում, թեժ պայքարի արդյունքում, Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովը ոչ ոքի արդյունք գրանցեցին: Արոնյանն այս պահին ունի 5 միավոր: Կասպարովը պարտիաներն ավարտել է ոչ ոքի: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի դեպքում մասնակիցը ստանալու է 2, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր:
     Հիշեցնենք՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը Սենթ Լուիսում մեկնարկել էին օգոստոսի 14-ին և կավարտվեն 18-ին:
     Շախմատային վերլուծաբան Սերգեյ Շիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխարհի 13-րդ չեմպիոնին չի հաջողվի հաղթել: Փորձագետը ֆավորիտ էր համարել Լևոն Արոնյանին:
4059 | 0
Facebook