Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքն սկսել է ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի կողմից 3 տարի վերահսկվող Թալ-Աֆար քաղաքի ուղղությամբ

16:35, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Իրաքն սկսել է ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի կողմից 3 տարի վերահսկվող Թալ-Աֆար քաղաքի ուղղությամբ
     Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել Թալ-Աֆար քաղաքում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ: Քաղաքը 3 տարի գտնվել է ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ռմբակոծություններին կհաջորդի քաղաքի ազատագրման ցամաքային օպերացիան: Հուլիսի 10-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել էր երկրում ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետ համարվող Մոսուլ քաղաքի ազատագրման մասին:
     Թալ-Աֆարը գտնվում է Մոսուլից դեպի արևմուտք, այն դեռևս վերահսկվում է գրոհայինների կողմից:
9150 | 0
Facebook