Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը որոշել է տեղափոխվել ՊՍԺ

00:35, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Նեյմարը որոշել է տեղափոխվել ՊՍԺ

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը որոշել է տեղափոխվել ՊՍԺ և հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները։
     «Պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են։ Նեյմարն իր ընտրությունը կատարել է։ «Բարսելոնա»-ում նա միշտ լինելու է Մեսսիի թիկունքում։ Հույս ունենք, որ ակումբներն իրար մեջ համաձայնության կգան երկուշաբթի կամ երեքշաբթի։ Մենք Նեյմարի ապագան տեսնում ենք Փարիզում»,- նշել է Նեյմարի ներկայացուցիչը։

5073 | 0
Facebook