Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չափավոր օղին լավացնում է հիշողությունը

00:10, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Չափավոր օղին լավացնում է հիշողությունը

Մարդն ավելի լավ է հիշում տեղեկատվությունը մեկ բաժակ օղուց հետո: Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ուժեղ ալկոհոլը վատթարացնում է կարճաժամկետ հիշողությունը, բայց բարելավում է երկարաժամկետ տեղեկատվության դյուրընկալելիությունը:

Գիտափորձին մասնակցել է 18 տարեկանից բարձր 88 մարդ, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է հիշել բառեր, որոնց տառերը խճճված են: Դրանից հետո, մի խումբ կամավորներ ալկոհոլ են ընդունել, ապա փորձել հիշել բառերը: Այդ գործողությունը կրկնվել է նաև հաջորդ օրվա առավոտյան:

Գիտնականները պարզել են, որ մասնակիցների այն խումբը, որն ալկոհոլ չի ընդունել, ավելի վատ արդյունքներ է ներկայացրել, քան նրանք, ովքեր խմել են մեկ բաժակ օղի:

8611 | 0
Facebook