Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

10:35, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
     ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
     Նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։
     «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը, հայտնում է Մշակույթի նախարարությունը։
3240 | 0
Facebook