Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական 6 ընկերություն ներառվել է խոշորագույն զենք արտադրողների հարյուրյակում

14:25, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ռուսական 6 ընկերություն ներառվել է խոշորագույն զենք արտադրողների հարյուրյակում
     Ամերիկյան Defense News շաբաթաթերթի վարկածով՝ խոշորագույն զենք արտադրողների հարյուրյակում է ներառվել ռուսական 6 ընկերություն: Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է շաբաթաթերթի կայքում: Ռուսական ընկերությունների շրջանում առաջնորդ է դարձել «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը: Defense News-ն այս վարկանիշային ցուցակը հրապարակում է 2000-ից: 2016թ. արդյունքներով՝ հարյուրյակում են՝ «Ալմազ-Անթեյ»-ը (11-րդ տեղը՝ 7,415 միլիարդ դոլար հասույթով), «Միավորված ավիաշինարարական» կորպորացիան (14-րդ տեղը՝ 5,636 միլիարդ դոլարով), «Տակտիկական հրթիռային սպառազինում» կորպորացիան (32-րդ տեղը՝ 2,866 մլրդ դոլարով), «Ուրալվագոնզավոդ»-ը (45-րդ տեղը՝ 1,584 մլրդ դոլարով), «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնը (50-րդ տեղը՝ 1,36 մլրդ դոլարով) և «Ռետինե-տեխնիկական» կոնցեռնը (86-րդ տեղը՝ 565,9 մլն դոլարով), գրում է ՏԱՍՍ-ը: Անցած տարի այդ ցուցակում ներառվել էր 7 ռուսական ընկերություն: «Ալմազ-Անթեյ» ընկերությունը հայտնել է, Defense News-ի ТОР-100-ում տեղերը բաշխվում են կախված ռազմական նշանակության արտադրանքից ընկերության ստացած հասույթի ծավալից: Կոնցեռնի գործադիր տնօրենը նշել է, որ «Ալմազ-Անթեյ»-ը հակաօդային և հակահրթիռային պաշտպանական միջոցների համաշխարհային շուկայում նշանակալի խաղացող է:
6100 | 0
Facebook