Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ը հակառուսական պատժամիջոցներից կտուժի ավելի, քան Ռուսաստանը». Վոլֆգանգ Իշինգեր

11:50, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«ԵՄ-ը հակառուսական պատժամիջոցներից կտուժի ավելի, քան Ռուսաստանը». Վոլֆգանգ Իշինգեր

Անվտանգության հարցերով մյուխենյան կոնֆերանսի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Եվրոմիությունը հակառուսական պատժամիջոցներից կտուժի աելին, քան Ռուսաստանը: Ըստ նրա` սա ամերիկյան կողմից արվող «ոչ ընկերական փորձ է» Եվրոպայի հաշվին իր կոմերցիոն շահերն առաջ տանելու: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten լրատվականը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն այս շաբաթ պատրաստվում է երկարաձգել և ավելի սաստկացնել Ռուսաստանի և Իրանի հանդեպ պատժամիջոցները, բացի այդ, Սպիտակ տան ղեկավարին զրկել պատժամիջոցների հարցով միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունից: Փաստացիորեն, ամերիկյան կառավարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ կապ ունեցող ցանկացած ընկերության նկատմամբ:
     Այս ամենից ելնելով` Իշինգերը հայտարարել է, որ Վաշինգթոնի նոր քայլերը խաթարում են եվրոպական տնտեսությունը:
     Ինչպես Եվրոհանձնաժողովի ղեկավարությունը, Մյունխենյան կոնֆերանսը ևս դատապարտում է ԱՄՆ-ին` հակառուսական նոր պատժամիջոցները Բրյուսելի հետ չհամաձայնեցնելու համար:
     Իշինգերը նկատում է, որ այսպիսով ԱՄՆ-ը մեկ նպատակ է հետապնդում` ստիպել Եվրոպային գնել ամերիկյան խտացված գազ:

5152 | 0
Facebook