Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավորը սանկցիա է կիրառել Սեֆիլյանի և մյուսների պաշտպանների նկատմամբ

14:40, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Դատավորը սանկցիա է կիրառել Սեֆիլյանի և մյուսների պաշտպանների նկատմամբ

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին պատասխանատվության ենթարկելու համար դիմում է ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանները լքել են նիստերի դահլիճը, քանի որ դատարանը չէր ապահովել իրենց պաշտպանյալների ներկայությունը նիստերի դահլիճում: Շարունակելով դատական նիստը՝ դատավորն առաջարկել է հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավվել որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան: Գալուստ Գրիգորյանը հայտարարել է, որ իրեն պաշտպան հարկավոր չէ, և երբ պաշտպանի կարիք ունենա, միջնորդություն կներկայացնի: Դատավորը պարզաբանել է, որ պաշտպան ունենալը պարտադիր է: Իր հերթին պաշտպան Աննա Ջուվանովան ասել է, որ չի պատրաստվում պաշտպանել մի անձի, ով չի ցանկանում և լքել է դահլիճը:
     Դատավորը հայտարարել, թե Ջուվանովան առանց նախագահողի թույլտվության լքել է նիստերի դահլիճը, ուստի հեռանում է խորհրդակցական սենյակ՝ հանրային պաշտպանի վարքագծին գնահատական տալու: Դատարանը Ջուվանովայի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը կհրապարակի 30 րոպեից:

3559 | 0
Facebook