Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, թե Սիրիայի որ քաղաքներում է հնարավոր քիմիական զենքի կիրառումը

14:05, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, թե Սիրիայի որ քաղաքներում է հնարավոր քիմիական զենքի կիրառումը
     Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի որոշ քաղաքներում հնարավոր են քիմիական զենքի սադրանքներ:
     Ռուսաստանը կոնկրետ տեղեկություններ ունի Սիրիայի որոշ բնակավայրերում քիմիական հարձակումների նախապատրաստման մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
     «Իսկապես, կան նոր ապացույցներ... Մենք կարծում ենք, որ նման դրամատիկական սցենարի, նման սադրանքի նախապատրաստություն է գնում: Ես կարծում եմ, միանգամայն կարելի է ասել, որ չի բացառվում, որ խոսքը գնում է Սարակաբ և Արիխա բնակավայրերի մասին, - ասել է Զախարովան` РИА Новости-ի փոխանցմամբ։
8107 | 0
Facebook