Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանի բակից կարմիր բերետավորները «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբորը ծեծելով բերման են ենթարկել». փաստաբան

13:00, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Դատարանի բակից կարմիր բերետավորները «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբորը ծեծելով բերման են ենթարկել». փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ է: Լրագրողների հետ զրույցում «Սասնա Ծռերի» փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ կարմիր բերետավորները քաշքշելով բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբորը: «Կարմիր բերետավորները ծեծելով բերման ենթարկեցին նրան»,- ասել է նա: Փաստաբանի խոսքով՝ ինքը և մի քանի այլ փաստաբաններ փորձել են պաշտպանություն իրականացնել և նրա հետ գնալ ոստիկանական բաժին, սակայն կարմիր բերետավորները նրանց քաշելով և հրելով չեն թույլատրել:

6992 | 1
Facebook