Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե Թուրքիան հիմա մերձենում է Ռուսաստանին, անպայման պատժամիջոցների տակ կընկնի Արևմուտքի կողմից». Լևոն Շիրինյան

14:00, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
«Եթե Թուրքիան հիմա մերձենում է Ռուսաստանին, անպայման պատժամիջոցների տակ կընկնի Արևմուտքի կողմից». Լևոն Շիրինյան
     Վերջին շրջանում նկատվում է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում: Այս օրերին քննարկվում են երկկողմ արգելքները վերացնելու տարբերակներ, և կարծես կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է այդ ուղղությամբ զիջումների գնալ: Թե արդյոք իրատեսական կարո՞ղ է լինել այն, որ այս երկու երկրների միջև կստեղծվի իրական բարեկամություն և կամ որքանով այն կանդրադառնա Հայաստանի վրա, փորձեցինք պարզել քաղաքագետ Լևոն Շիրինյանից: «Չէի ասի՝ ջերմանում են նրանց հարաբերությունները. դա նման է վատ սիրահարներին, որ առավոտ կռվում են, իրիկունը` հաշտվում: Կամ հակառակը, և այդպես շարունակ, պարզապես լարված շրջան են ապրում»,- ասաց քաղաքագետը` նկատելով, որ Ռուսաստանը համառորեն ուզում է Թուրքիային «պոկել» ՆԱՏՕ-ից և Արևմուտքից: «Ակնհայտ է, որ դրա համար կարող է նույնիսկ բազմաթիվ զիջումների գնալ, բայց, միևնույն է, վստահություն չունի Թուրքիայի նկատմամբ, որովհետև կա երկրորդ մասը. եթե Թուրքիան հիմա մերձենում է Ռուսաստանին, դեպի ԵԱՏՄ և այլն, ապա անպայման պատժամիջոցների տակ կընկնի Արևմուտքի կողմից: Այս պարագայում, մենք կարող ենք ենթադրել, որ թուրքերը նեղացած են և վախեցնում են նրան, թե կթողնի կճզմեն, իսկ եթե հակառակ տարբերակն ենք դիտարկում, ապա Թուրքիան երբեք հաջողություն չի ունենա, քանի որ անհրաժեշտության պահին ռուսական սապոգը կաշխատի թուրքի վրա, ինչի մասին խոսք անգամ չի կարող լինել»:
     Ըստ Լ. Շիրինյանի՝ այս ամենն, ամենից առաջ, ներքին կայունության հետ կապ ունի. «Էրդողանն էլ այդ տարուբերումների մեջ խաղում է Ալիևի հետ միասին, և այս իմաստով Թուրքիայի ապագան դառնում է ավելի կասկածելի, ավելի վտանգավոր, ինչը մեզ ձեռնտու չէ»:
5827 | 0
Facebook